Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Դավիթ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողությունը/ 1-ին մասի մեղադրանքով: