ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՌԴ իրավապահների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ այս տարվա ապրիլի 29-ին ՌԴ Սամարայի մարզում հայտնաբերվել եւ ձերբակալվել, իսկ հոկտեմբերի 23-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա Էդգար Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. հուլիսի 30-ից Գյումրիի ոստիկանության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:



























