Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13.23-ին:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միթսուբիշի ԻՕ» մակնիշի 19 ՍՍ 084 համարանիշի ավտոմեքենայում:
Նախնական տվյալներով ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























