Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.48-ին, մարվել` 14.12-ին:

Այրվել է Գ. Հ.-ին պատկանող 1000 հակ անասնակերը: