Ըստ Կենտրոնական բանկից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ անցած շաբաթ, հունիսի 21-25 ժամանակահատվածում, ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթի շուկայում գնել դոլար, սակայն գնման ծավալները կտրուկ նվազել են, ինչի հետեւանքով դրամի արժեւորման տեմպն արագացել է։ Ընդհանուր առմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ի կողմից ֆոնդային բորսայում գնվել է  5,5 մլն դոլար՝ 369,5 միջին կշռված փոխարժեքով։ Համեմատության համար նշենք, որ հունիսի 14-18-ը գնվել էր 9,6 մլն դոլար, իսկ դրա նախորդող շաբաթում՝ 11,6 մլն դոլար։

Այսօր ֆոնդային բորսայում դոլարը սկսել է սրընթաց արժեզրկվել՝ սակարկությունների արդյունքում հասնելով 367,97 դրամի։ Փակման գինը կազմել է 1 դոլար/368 դրամ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 7,5 մլն դոլար։