Ադրբեջանը կարող է լքել Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությունը(EITI): Այդ մասին «Ազատության» ռադիոկայանին հայտնել է նախաձեռնության հարցերով կառավարական հանձաժողոիվի նախագահ Շահմար Մովսումովը, հայտնում է «haqqin.az»-ը:
Պատճառը կազմակերպության կողմից քննադատությունն է: Հոկտեմբերի 15-ին միջազգային այդ կազմակերպության ղեկավարությունը հայտարարեց, որ Նախաձեռնության առաջ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ստուգման նպատակով նախնական մոնիթորինգ է իրականացվելու: Այդ նպատակով հաջորդ տարվա հունվարին Ադրբեջան կմեկնի «EITI» պատվիրակություն:
«Այս պահին երկակի ստանդարտներով տարբեր կազմակերպությունների կողմից Ադրբեջանը համար անհիմն քննադատության է ենթարկվում: Անթույլատրելի է, որպեսզի «EITI»-ն նման կազմակերպության վերածվի: Ադրբեջանը ոչ ոքի հաշվետվություն չի ներկայացնելու, մենք նրա համար չենք միացել նախաձեռնությանը, որպեսզի մեզ անհիմն քննադատեն: Ադրբեջանը չի ցանկանում հանդուրժել այդ ճնշումը: Երկրի ղեկավարությունը դիտարկում է նախաձեռնությունը լքելու հարցը: Իր անհանգստությունն Ադրբեջանը հասանելի կդարձնի նաեւ նախաձեռնության մյուս անդամներին»,- հայտարարել է Շ. Մովսումովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-15-ին Մյանմայում «EITI» նիստ է անցկացվել, որին կազմակերպության կառավարության խորհրդի նախագահ Քլեր Շորթն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավիճակը «խնդրառու» է անվանել:
Նշենք, որ «EITI»-ի մասին հայտարարվել էր 2002թ.-ին: Այն հիմնված է 12 սկզբունքերի վրա, որոնք տեղական ու օտարերկրյա արդյունահանող ընկերություններին պարտավորում է հրապարակել վճարած միջոցների մասին, իսկ այդ երկրների կառավարություններին՝ ստացվող միջոցների մասին:




























