Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.50-ին, 1975 թ. ծնված Արտակ Ն.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հանձնել է 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ եւ հայտնել, որ զինամթերքը գտել է իր 9-ամյա դուստրը, նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տնակի մոտ խաղալիս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված տնակի մոտ կատարված զննությամբ հայտնաբերել է «ՄՈՒԽԱ-254» ծխարձակիչ գլանակի փող, 9 մմ տրամաչափի 1 եւ 5.45 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: