Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Նատալյա Շ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի սկզբներին իր բնակարանում շինարարական աշխատանքներ կատարող, 1984 թ. ծնված Արա Ղ.-ն բնակարանի /1-ին հարկ/ պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է 3 բջջային հեռախոս, փաստաթղթեր, էլեկտրական սղոց, թվային ֆոտոխցիկ, օպտիկական ակնոց եւ կենցաղային այլ իրեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ժամը 18.30-ին Նոր Նորքի Բագրեւանդ թաղամասից Արա Ղ.-ին բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է նախաքննություն: