Ջորջիայի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել են 55 բարձր կուրսերի ուսանողներ: Բոլոր մասնակիցները դժվարություններ են ունեցել հասուն կյանք մուտք գործելուց հետո: Նրանք տառապել են միայնությունից եը տագնապից, գրում է «Science World Report»-ը:

Կամավորները կիսամյակի ընթացքում պետք է ամիսը երկու անգամ խմբային պարապմունքների մասնակցնեին, որոնց ընթացքում հոգեբանի հսկողության ներքո շփվել են շան հետ: Դասընթացի վերջում ուսանողների տագնապի զգացումն ու միայնությունը կրճատվել են 60 տոկոսով: Հետազոտողները հույս ունեն, որ շուտով նման թերապիան լայնորեն կտարածվի համալսարաններում, հաղորդում է «MedDaily»-ն:

«Վստահության ու փոխըմբռնման ձեւավորումը հոգեթերապեւտիկ աշխատանքի կարեւոր փուլ է: Շունն օգնում է կապ հաստատել հոգեբանի եւ հիվանդի միջեւ: Սա թեթեւացնում է հոգեթերապիայի գործընթացը: Այն ավելի արագ ու արդյունավետ է դառնում»,- նշում է հետազոտող Լինդի Փարքերը: