Օդապարիկները թույլ են տալիս մի շարք խնդիրներ լուծել 3-3.5 անգամ ավելի էժան, քան շարժիչային ավիացիան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ավտոմատիկայ Դոլգոպրուդնու կոնստրուկտորային բազա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Միխայիլ Իվկինը «Expo Russia Armenia 2014» ցուցահանդեսի ընթացքում:
Օդերեւութաբանական առաջադրանքների, նկարահանումների եւ օդից հետազոտությունների համար նման տեխնիկան ձեռնտու է, այդ թվում նաեւ դժվար հասանելի շրջաններում, նշեց Իվկինը: «Եվ, իհարկե, ամենախիստ ուշադրությունը հատկացվել է անվտանգությանը: Պետք չէ օդապարիկներն ասոցացնել «Գինդենբուրգ» այվող դիրիժաբլի հետ: Օդապարիկներն ավելի ամուր են, ջրածնով են լիցքավորվում, ոչ թե հելիումով: Անցյալ տասնամյակի ընթացքում տեխնիկան շատ առաջ է ընթացել»,- նշել է Իվկինը:
Բնական մեծությամբ ցուցանմուշները, հավելել է նա, ընկերությունը Հայաստան չի բերել, սակայն պատրաստ է մանրամասն նկարագրել իր ապրանքը հնարավոր հաճախորդներին: «Իսկ շատերը Հայաստանում մեր մասին տեղյակ են դեռ խորհրդային ժամանակներից: 90-ական թթ. մենք պահպանել ենք մեր ներուժը եւ այժմ աճեցնում ենք այն»,- հավելեց Իվկինը:
Նշենք, որ այս պահին աշխարհում մոտ 150 օդապարիկ է հաշվվում:




























