ԱՄՆ-ը կարող է լուրջ բարդությունների հետ բախվել՝ կապված ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում վերընտրվելու հետ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը՝ վկայակոչելով Կազմակերպությունում առկա անանուն աղբյուրին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի վերընտրվելը «մեծ հարցականի» ներքո է, քանի որ Նահանգները չեն վճարում ներդրումները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարել է ֆինանսավորել ՅՈւՆԵՍԿՕ-ն այն բանից հետո, երբ 2011թ.-ին շարքերը համալրեց Պաղեստինը: Այնուհետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կորցրեց բյուջի ավելի քան 20 տոկոսը եւ ստիպված էր տնտեսումներ կատարել: Կազմակերպության ամերիկյան առաքելության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ կարող են վերոհիշյալ ֆինանսավորումները կատարել ոչ բյուջետային հիմնադրամների օգնությամբ: