Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին եւ 24-ին շնագայլը հարձակվել եւ վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) եւ Ս. Չ.-ին (մոտ 55 տ.): Վերջիններս տեղափոխվել են Իջեւան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: