Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար Քյարամ Մանուկյանին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացնելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ոստիկաններին խոստովանել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանջյան փողոցում գտնվող ակումբի մոտից գողացել է աշխատանքային գործիքներ, Սեբաստիայի փողոցում գտնվող բուքմեյքերական ակումբի մոտից՝ հեծանիվ, իսկ Բեյրութի փողոցում գտնվող այգուց՝ բջջային հեռախոս:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: