Ոստիկանության Մուշի բաժնում, հոկտեմբերի 23-ին հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ եւ խմիչքներ գողանալու մասին, ինչի հետեւանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ծառայողները Մուշ 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Պ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնի մի մասն առգրավված է:
Արտյոմ Պ.-ն ձերբակալված է:



























