«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հոկտեմբերի 10-ին եւ 24-ին ներկա է եղել եռյակի հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աաաց պատգամավորը:
Նա գտնվել է հարթակում: Հարցին, թե իշխանափոխություն եք պահանջում, մտավախություն չունեք, որ ձեր բիզնեսների նկատմամբ ճնշումներ կլինեն, պատգամավորն այսպես հակադարձեց. «Բայց ի՞նչ ենք անօրինական արել, որ ճնշումներից վախենանք, իշխանափոխություն դուք չե՞ք պահանջում՝ որպես ՀՀ քաղաքացի: Եթե ճնշում լինում է, թող լինի, ոչ մի բանից էլ չեմ վախենում, էդ բիզնեսը որ չի աշխատում, ո՞ւմ է պետք»,-ասաց նա:
Պատգամավորը դժգոհ է Հայաստանում առկա բիզնես դաշտից, տնտեսական քաղաքականությունից, բայց չի ցանկանում առավել մանրամասն անդրադառնալ առկա խնդիրներին եւ դրանց լուծմանը հասնելու ԲՀԿ-ի ծրագրին:




























