Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին քաղաքի փոստի շենքի հետեւում` կիսաքանդ շենքի բակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, Ֆ1 եւ ՌԳԴ տեսակի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 8 փամփշտակալ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես նաեւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 198 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























