Հիվանդանոցից, հոկտեմբերի 24-ին, ժամը 23.10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացուհի, 41-ամյա Եվա Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հաղթանակ կամրջի վրա իր վարած ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետեւանքով:




























