Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կզակի եւ հոնքի շրջանի պատռված վերք, ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Մյասնիկյան պողոտայից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Սամվել Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 48-ամյա Լեւոն Գ.-ն եւ խոստովանել, որ ժամը 14.00-ին հյուրանոցային համալիրներից մեկի դիմաց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի է ենթարկել Սամվել Ա.-ին եւ շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: