Արցախի պողոտայում գտնվող «Հատիս» ռեստորանային համալիրին կից ամայի տարածքում հոկտեմբերի 23-ին հայտնաբերված տղամարդը մոտ 55 տարեկան էր: Մեր տեղեկություններով՝ տղամարդը թափառական էր, գիշերում էր փողոցներում, անցումների տակ: Մինչ այս դեպքը նա եւս մեկ անգամ ընկել է, վնասել քիթը: Որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս է գրվել: Սակայն դրանից հետո եւս մեկ անգամ ընկել է, բայց դա արդեն ճակատագրական է եղել, հանգեցրել է մահվան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հատիս» ռեստորանային համալիրին կից ամայի տարածքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկութուններով, նրա դեմքի հատվածում քերծվածքներ են եղել:

Տղամարդու մահվան պատճառները դեռ հայտնի չեն, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: