Հիվանդանոցից, հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, 7-րդ կողի կոտրվածք, ծնկերի սալջարդ» ախտորոշմամբ ժամը 21.50-ին բուժօգնության է դիմել 37-ամյա Միքայել Հ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել էր երկու օր առաջ՝ իրենց տան տանիքից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ Միքայել Մ.-ն իր մատնանշած օրը վնասվածքներն ստացել է գտնվելով իր եղբոր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում, որը բախվել էր Ակնալիճ գյուղում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի: Քննությունը շարունակվում է:



























