Հիվանդանոցից հոկտեմբերի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 36-ամյա Կարեն Թ.-ն եւ հայտնել, որ Լուսագյուղ գյուղում ծառից վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Էջմիածին ճանապարհին՝ Գրիբոյեդով գյուղի հատվածում, ծառին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























