Քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանությունն իր շարքերն է ընդունել նոր ոստիկանների, որոնց թվում է 24-ամյա հայ Վլադ Հակոբյանը: Երդման արարողությունը նշանավորել է Ոստիկանական ակադեմիայում վեցամյսա ուսման ավարտը: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Վլադ Հակոբյանը նշել է, որ ոստիկանությունում աշխատանքի անցնելը «երազանքի կատարում էր»: Նա օրինակ է վերցնում օր պապիկից, ով Հայաստանում ոստիկան է եղել: «Այնպիսի մարդն, ինչպիսին որ նա էր՝ արդար, բարեկիրթ, ինձ համար օրինակ է ծառայում: Նա կհպարտանար ինձնով»,- նշել է Հակոբյանը, ով ծնվել է Հայաստանում, մանկությունն անցկացրել է Ռուսաստանում եւ 13 տարեկանից ապրում է Գլենդել քաղաքում:
Վլադ Հակոբյանից բացի, երդման արարողությանը մասնակցել են նաեւ Մարլեն Մոնտալվոն, Բրենդան Ռեյնը, Մարկ Նյուբերգը եւ Խոսե Մենդոսան: «Մենք շատ ուրախ են, որ նրանք որոշել են աշխատել Գլենդելում»,- նշել է Գլենդերի ոստիկանության պետ Ռոբերտ Կաստրոն:



























