Կոտայքի մարզի Կոտայք գյուղում մահացած երիտասարդը հովիվ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի գյուղապետ Սահակ Հարությունյանը:
Նա նշեց, որ անասնագոմի բետոնե աղյուսը ընկել է, երիտասարդը մնացել է տակը: Գյուղապետն ասաց, որ չի ճանաչում երիտասարդին, նա Երեւանից է, պարզապես իրենց գյուղի ներքեւի հատվածում գտնվող անասնագոմում հովիվ էր աշխատում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայք - Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետեւանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:
Պարզվել է նաեւ, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին:




























