Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «հիվանդագին սանձարձակություն» է անվանել եռյակի հանրահավաքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթում հնչած խոսքը, թե Հայաստանում ուսանողությունն ամորձատված է:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի ուսանողներ,

Հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսեւորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները:

Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս պարկեշտ:

Հիշեք, որ ձեր գրառումները կարդում են նաեւ այլ մարդիկ»:

Նշենք, որ եռյակի հանրահավաքում Արամ Մանուկյանը մասնավորապես հայտարարել էր, որ Հայաստանում «մշակույթը ռաբիսացված է, գիտությունը՝ մեռած, ուսանողությունը՝ ամորձատված»: