Քրդական ինքնապաշտպանական ուժերը Թուրքիային սահմանակից սիրիական Քոբանի քաղաքում (Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա) հակահարձակման են անցել եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներից մի շարք շրջաններ ազատագրել:

 «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ  Բուլաթ Ջանը հաղորդել է, որ աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Շաիր բնակավայրում եւ տեղաշարժվում են հարավ-արեւելյան ուղղությամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ազատագրվել են քաղաքի Հալանջ, Շեյրան եւ Քենեթգար շրջանները: Քրդերը զինյալներին հետապնդում են Բեշթա-էն-Նուր բարձրավանդակում: