Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 15.33-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 73ՏՈ333 պ/հ (վարորդ Ա. Պ.) եւ «Օպել» մակնիշի 35PO643 պ/հ (վարորդ Ա. Ա., ծնվ. 1982թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մ. Ա.-ը (ծնվ.1961թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



























