Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 20.43-ին տեղեկություն է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր - Մալիշկա հատվածում վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղեգնաձոր - Մալիշկա 6-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի» մակնիշի 96AT966 պ/հ (վարորդ՝ Ա. Ս.) եւ «Օպել» մակնիշի 60ՕՍ099 պ/հ (վարորդ՝ Ն. Թ., ծնվ. 1984թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն.Թ.-ը եւ «Օպել» մակնիշի ուղեւորներ Ա. Ս.-ը (ծնվ.1988թ.), Ա. Օ.-ը (ծնվ.1975թ.), Հ. Վ.-ը (ծնվ.1951թ.) եւ Լ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: