Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 56-ամյա Սուրեն Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական, երկփողանի ողորկափող հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միեւնույն ժամանակ՝ նա խնդրել է նշված հրացանն օրինականացնել եւ վերադարձնել իրեն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: