Ոստիկանության Արամվիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզադաշտի մոտ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը մարզադաշտի դարպասների մոտ՝ պարկում, հայտնաբերել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, հակատանկային արկ, 2 պահունակ, 7,62 մմ տրամաչափի 120 եւ 5,6 մմ տրամաչափի ինքնաձիգի 75 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























