Ոստիկանության Արմավիրի բաժնում, հոկտեմբերի 26-ին, ժամը 15.45-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Արմավիր քաղաքի կենտրոնական այգու հետնամասում` առվի մեջ, զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփուշտ կրակող ինքնաշեն սարք եւ տարբեր տրամաչափի 170 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























