Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի բնակիչ,47-ամյա Աշոտ Դ.-ն իր տան տանիքում կանեփի բույսեր է աճեցրել է եւ տանն ապօրինի թմրամիջոցներ է պահում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տանը կատարված խուզարկության ժամանակ Աշոտ Դ.-ն կամովին ներկայացրել է 65 գրամ կանեփանման զանգված, ինչպես նաեւ տանիքում ապօրինի աճեցրած կանեփի 2 բույս՝ 1 կգ 700 գ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: