Շինաղբը չթույլատրված վայրերում թափելու համար նախորդ շաբաթ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Նկատելով, որ արձանագրությունների քանակը հեռու է իրական պատկերից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ եւ նկատողություն հայտարարել աշխատանքներում թերացած պատասխանատուներին:

«Երեւան Ջուր» ընկերության 2014 թվականի ծրագրերով 26 փողոցներում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անցկացման ուղղությամբ տարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ 15 հասցեներում աշխատանքներն արդեն ավարտվել են, 8 փողոցներում դեռ ընթանում են, եւս 3 հասցեներում դրանք կմեկնարկեն առաջիկայում: Ֆրանսիական վարկի միջոցներով էլ 11 հատվածներում իրականացվում են ջրամատակարարման բարելավման եւ կոյուղատար ցանցի նորոգման աշխատանքներ: