Երեւանի Մելքումովի փողոցում՝ Դավիթաշենի գերեզմանատան մոտ, հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, , իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: