Երեւան-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին, հոկտեմբերի 26-ին, ժամը 19.10-ի սահմաններում, իրար են բախվել նույն ուղղությամբ երթեւեկող «Կիա» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ստեղծված վթարային իրավիճակից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայում վթարից հետո հրդեհ է բռնկվել եւ մարվել հրշեջ փրկարարական ջոկատի կողմից:
Կատարվում է քննություն:




























