Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հատիսի փողոցում բախվել է անվադողը փոխելու նպատակով ճամփեզրին կայանված «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի է ենթարկել նույն ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: