Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները մայրաքաղաքի սրճարաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գրիգոր Վ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 23.50-ի սահմաններում հիշյալ սրճարանի մոտ փորձել է հափշտակել 1989 թ. ծնված Եպրաքսյա Թ.-ի պայուսակը:
Գրիգոր Վ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշի քննչական բաժին:



























