Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված եւ 700 միլիգրամ «B 8» դաջվածքով դեղահաբի կտորներ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:




























