Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել ձորը եւ հրդեհվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհի երթեւեկելի հատվածում այրվում է «ՄԱԶ» մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը: