Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքս-Ներսիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդենս Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: