Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1980 թ. ծնված Լեւոն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 29-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով: