Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի մոտակայքում, հայտնաբերվել է զենք-զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը  եւ ՀՆՓԱԻ խումբը:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի պարսպի մոտ, հայտնաբերվել է պարկ, որում առկա էր 3 հակահետեւակային ПМН-2 ական (ուսումնական), 1 հակատանկային ТМ-57 ականի պայթուցիչ (ուսումնական), ինքնաշեն հրացան, 2 հատ 5.45 մմ եւ 8 հատ 18.4 մմ տրամաչափի փամփուշտներ: