Դոլարի փոխարժեքն արդեն մեկ շաբաթից ավելի է, որ հետեւողականորեն շարունակում է իր անկումը:

NEWS.am-ը ԿԲ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր` հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,55 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.74 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367,25 դրամ: