Հրազդան քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 5-րդ հարկի պատշգամբից ցած է նետվել 61-ամյա մի կին:

Դեպքը տեղի է ունեցել Միկրոշրջան թաղամասի թիվ 225 շենքում, այսօր առավոտյան, կինը ցած է նետվել հինգերորդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբից, ինչը նախնական տեղեկություններով ինքնասպանություն է:

NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն::