Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում` «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 16 LS 008 համարանիշի (վարորդ` 23-ամյա Գ. Խ.), «ԿԱՄԱԶ» մակնիշի 969 SS 65 համարանիշի (վարորդ` 60-ամյա Վ. Հ.) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 25 SS 452 համարանիշի (վարորդ` 26-ամյա Մ. Մ.) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Մ. Մ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները եւ կատարել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ: