Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով արգելափակվել են մեքենաներ (3 մարդատար եւ 4 բեռնատար). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար եւ 28 մարդատար ավտոմեքենա` 44 ուղեւորով (4 կին, 2 երեխա):