Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ռուսական դպրոցի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շահումյան փողոցում՝ թիվ 5 ռուսական դպրոցի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 91 TR 001 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 23-ամյա Կ. Կ.) դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ծառին:
Հրդեհ չի հայտնաբերվել, տուժածներ չկան:



























