Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արեւաբույր գյուղում կիսաքանդ շինությունից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել` 11.41-ին:
Այրվել են թիվ 17 տանը հարակից խորդանոցի տանիքի (60 քմ) փայտյա կառուցատարրերից մոտ 30 քմ հատված եւ խորդանոցում կուտակված տնտեսական իրեր:



























