Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստման համար Հայաստանը 18.3 մլն դրամ (44.5 հազար դոլար - խմբ.) կծախսի: Այս մասին նշված է Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն այս օրերին անցկացվում են հանրապետության խորհրդարանում:

Նշված միջոցները կուղղվեն Խաղերին հայկական պատվիրակության նախապատրաստմանն եւ հայկական թիմի մասնակցության ապահովմանը:

Նախնական տեղեկություններով, Ռիո դե Ժանեյրոյում խաղերը կանցկացվեն 2016 թվականի օգոստոսի 5-21-ին: