Իսրայելի իշխանությունները բացել են Գազայի հատվածի հետ համատեղ սահմանի երկու անցումները, որոնց աշխատանքները դադարեցվել էին պաղեստինյան հրթիռային գնդակոծությունից հետո, հայտնում է «Ռոսբալտը»՝ մեջբերելով անկլավի սահմանամերձ համակարգման վարչության պետ Ռաիդա Ֆաթուհային:
«Իսրայելի իշխանությունները այսօր բացել են Կերեմ Շալոմ եւ Էրեզ անցակետերը: Խոստացել են թողնել ամեն ինչ, բացառությամբ՝ շինարարական նյութերից: Բացառություն են արել ցեմենտ տեղափոխող բեռնատարի համար», - գործակալությունը մեջբերում է իր աղբյուրին:
Իսրայելի իշխանությունները անցած շաբաթ փակել էին սահմանային անցակետերը Գազայի հատվածի սահմանին գտնվող Էրեզ եւ Կերեմ Շալոմ:
Հոկտեմբերի 31-ին պաղեստինցի զինյալները Իսրայելի բնակավայրերից մեկի ուղղությամբ հրթիռ են բաց թողել: Սա սեպտեմբերի 16-ից ի վեր Պաղեստինի կողմից հրթիռային գնդակոծության առաջին դեպքն էր:





























