Պանդաները գեղեցիկ արջուկներ են: Գրեթե փափուկ խաղալիքի են նման: Միայն թե երբ դրանք համախբվում են, ինչպես այս զույգը, համագործակցել դրանց հետ դառնում է անհնար:
Չինական Չենդու քաղաքում մեծ պանդաների բուծման եւ հետազոտման կենտրոնի աշխատակիցը պետք է արջերին սնուցող շիճուկ տա: Դրա համար նա ներարկիչ է օգտագործում:
Ավելի ճիշտ՝ դեռ փորձում է: Սեւուսպիտակ «ավազակների» զույգը համաձայնեցված է գործում, որպեսզի ամեն կերպ խոչընդոտի: Երբ մեկի հետ ավարտում են, մյուսն է հարձակվում: Արջերը մեկական տարեկան են: Անուններն են Փոքր Մեն եւ Մեծ Մեն, հաղորդում է «NTDTV.ru»-ն:
Ի վերջո հսկիչին հաջողվում է գտնել պահն ու երկու արջին շիճուկը ներարկել:
Սակայն սա դեռ ամենը չէ: Երիտասարդը վերադառնում է, որպեսզի ուղղի վանդակի խոտը: Եվ դարձյալ՝ ի ուրախություն արջերից մեկին: Վերջինս չի ցանկանում նրանց բաց թողնել: Երբ երկրորդն է հասնում, հսկիչը ստիպված է փախչել:




























